«Սրբազան պայքար» շարժման անդամ Աղվան Արշակյանը կալանավորվեց 2 ամսով

Դատարանը բավարարեց «Սրբազան պայքար» շարժման անդամ Աղվան Արշակյանը կալանավորվելու միջնորդությունը։ Նա նույնպես երկու ամսով կալանավորվեց։

Նշենք, որ դատարանն արդեն երկամսյա կալանքի որոշում է կայացրել նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի, «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանի, շարժման աջակից Արա Ռոստոմյանի նկատմամբ։

Ավարտվել է նաև Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 26–ին` ժամը 11:00-ին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։