«Մեծ հաշվով, իրենց գալ-չգալը ոչ մի բան է, որովհետև իրենք սրբապղծության մի նոր փուլ են սկսել։ Երբ երեկ ինքը հայտարարում էր, որ մեր երկրի դժբախտությունների պատճառը հայրենասիրության մոդելն է, ինքը շատ ուղիղ վիրավորում էր Եռաբլուրում գտնվող մեր նահատակներին, ովքեր իրենց հայրենասիրությունից, պատասխանատվությունից, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումից՝ պայքարել են հայրենիքի համար։ Այս մարդը ջնջում է ամեն ինչ, ոչնչացնում է ամեն ինչ՝ շատ ավելի խորքային, ավելի սրբապիղծ գործունեությամբ է զբաղվում եւ հաճախ այս ամենը կապում է նրան, որ ամեն ինչը պետք է դրվի հայ քաղաքացու բարօրության, ապրուստի վրա»,- Եռաբլուր պանթեոնում , լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դա անհնար է, եթե չկա անվտանգություն, քանի որ առանց անվտանգության՝ ապրելու ենք ստրկաբար։
Մանրամասն՝ տեսանյութում։