Սրանք «ներվայնացել» ու իրենք իրենց պարգևատրման ֆոնդ են դուրս գրել քաղաքի բյուջեյից 714 մլն դրամ․ Գևորգ Ստեփանյան

Այսօր Երևանի թալանի ու կոռուպցիայի հիմնադիր ՔՊ-ն, որոնք նստած են քաղաքապետարանի շենքում ժամանակավոր՝ հայտարարել են, որ օգոստոսի 1-ից հանվելու են QR կոդերով տոմսերը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

Քաղաքացիներին ստիպելու են օգտվել միայն փաթեթներից ու բանկային քարտերից վճարելով թանկ ուղեվարձ, չբարեփոխված տրանսպորտի համար։

Քաղաքացիներից մուռ հանելու շրջանակում ընդունեցին օրենք, որով պետք է տուգանեն բոյկոտող քաղաքացիներին։

ՔՊ-ն տապալել է Երևանի կառավարումը ցանկացած ոլորտում, իսկ տրանսպորտի բարեփոխումը վերջնական։

Քանի, որ մեր հայրենակիցները զրկել են իրենց քայլերով ՔՊ-ին ալան-թալանի հնարավարությունից, սրանք «ներվայնացել» ու իրենք իրենց պարգևատրման ֆոնդ են դուրս գրել քաղաքի բյուջեյից 714 մլն դրամ։

Սիրելի՛ ժողովուրդ ջան, մի լռե՛ք մի՛ հանդուրժե՛ք, շարունակենք բոյկոտել ու չթողնել մեզ բոլորիս դարձնել տուգանքի մատերիալ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։