Սպիտակում շնшմшրտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի խումբ մարդիկ շնամարտ են կազմակերպել:

Տեսանյութում նկատելի է, որ մի քանի կանայք հորդորում են կազմակերպիչներին դադարեցնել կենդանիների նկատմամբ խոշտանգումը և դաժան վերաբերմունքը: Հավաքված տղամարդիկ, սակայն, վիրավորում և կոպտում են այդ կանանց՝ անպարկեշտ խոսույթով փորձելով նրանց հեռացնել տարածքից:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՆԳՆ, որտեղից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են. «Միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 8 շուն»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։