Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Անքորիջում (Ալյասկա նահանգ) կսկսի ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 23:00-ին)։
Սա բխում է ամերիկացի առաջնորդի ժամանակացույցից, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Փաստաթղթի համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 17:45-ին Թրամփը կլքի Անքորիջը և կմեկնի Վաշինգտոն։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները օգոստոսի 15-ին հանդիպում կանցկացնեն Անքորիջ քաղաքում (Ալյասկա նահանգ)։ Սա երկու պետությունների ղեկավարների առաջին առերես բանակցություններն են՝ 2021 թվականի հունիսից ի վեր, երբ Պուտինը Ժնևում հանդիպել է այն ժամանակ Վաշինգտոնի վարչակազմը գլխավորող Ջո Բայդենի հետ։ Պուտինը կլինի ռուս առաջնորդների պատմության մեջ առաջինը, ով կայցելի Ալյասկա։