Սպիտակ տունը մեղադրել է Նոբելյան կոմիտեին որոշումը քաղաքականացնելու մեջ

Սպիտակ տունը մեղադրել է Նոբելյան կոմիտեին որոշումը քաղաքականացնելու մեջ։

Խաղաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի դառնալուց հետո Սպիտակ տունը հայտարարել է, որ կոմիտեն «քաղաքականությունը դասում է խաղաղությունից վեր»։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել, պատերազմները դադարեցնել և կյանքեր փրկել»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։

Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ նշվում էր, որ Մաչադոն պարգևատրվում է «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները առաջ մղելու իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու իր պայքարի համար»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։