Ռուսաստանի ֆուտբոլային միության Կարգապահական կոմիտեն 150 հազար ռուբլով տուգանել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին՝ Պրեմիեր լիգայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի հետ տեղի ունեցած միջադեպի համար, հայտնում է championat.com-ը։
Նդոնգը հարվածել էր Սպերցյանին և հեռացվել էր, ապա՝ որակազրկվել։ Սպերցյանը դեղին քարտ էր ստացել։
Կարգապահական կոմիտեն չի գտել ապացույց, որ Սպերցյանը Նդոնգի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանք է արել։