Երևան քաղաքում՝
Մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում՝
Մարտի 31-ին, ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։





