Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին՝ առանձին շրջաններում, 20-21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ, 20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում փետրվարի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-21-ին սպասվում է ձյուն:
Մայրաքաղաքում փետրվարի 17-ի ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0…+2 աստիճան։