Սպասվում է ձնախառն անձրև. եղանակը՝ Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից
Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևանում հոկտեմբերի 13-ին սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 14-16, երեկոյան՝ 11-13 աստիճան։

։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։