Search
Close this search box.

«Սպասում ենք նրանց արձագանքին»․ Ալեն Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

«Խաղաղության պայմանագրի մեջ նշված է, որ այն ավելի վեր է լինելու, քան մնացած բոլորի իրավական փաստաթղթերը, ուստի իրավական առումով, շատ անհիմն մեղադրանք է, որ ՀՀ Սահմանադրության մեջ կա Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջ։ Կրկնեմ վարչապետի ասածը, որ հակառակը՝ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա նման դրույթ, որը տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն ՀՀ-ի, այլ տարածաշրջանի այլ երկների հանդեպ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմնոյանը՝ նշելով, որ քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա հենց այսօր կնքել պայմանագիրը՝ համաձայնեցված դրույթներով։ «Չի բացառվում, որ մի նոր պատճառ կգտնեն։ Եթե Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե Ադրբեջանի ղեկավարն իսկապես ուզում է խաղաղություն տարածաշրջանում, ապա գնդակը արդեն շատ վաղուց գտնվում է ադրբեջանական դաշտում, սպասում ենք նրանց արձագանքին»,- հավելեց Սիմոնյանը՝ նշելով, որ միջազգային հանրությոընը ևս սպասում է պայմանագրի կնքմանը։