«Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, որը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայատարարությունների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը։
«Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին։ Վերահաստատում եմ, որ ՀՀ կառավարույթունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղման գործում»,- ասաց Փաշինյանը։