Սպասենք Ալիևի «հրավերին», ավելի ճիշտ` մերժմանը․ Կարեն Հեքիմյան

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անվերջ կարելի է նայել վառվող կրակին, հոսող ջրին ու լսել Փաշինյան Նիկոլի և Ալիև Իլհամի միմյանց լրացնող մտքերի փոխանակումը:

«Ես ասել եմ, որ մենք այնտեղ (Հայաստան) գնալու ենք ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով։ Ես հիմա էլ եմ դա ասում»,-ասում է Ալիև Իլհամը:

«Խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են ավտոմեքենայով մեկնել Բաքու, իսկ Ադրբեջանից՝ Երևան»,-այսօր ասաց Փաշինյան Նիկոլը:
Ալիև Իլհամը մեքենաներով Հայաստան գալու ցանկություն հայտնեց ընդամենը մի քանի օր առաջ: Փաշինյան Նիկոլի «պաշտոնական հրավերը» չուշացավ: Փաստացի, վերջինս այսօր Ալիևին մեքենայով Երևան հրավիրեց: Միաժամանակ` Փաշինյան Նիկոլը փորձեց «հրավիրվել» Բաքու: Նույնպես` մեքենայով: Սպասենք Ալիևի «հրավերին», ավելի ճիշտ` մերժմանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։