Սպարապետի և Կարեն Դեմիրճյանի թողած ժառանգությունը՝ հայրենասիրությունը, հավատը պետության ու ժողովրդի ուժին, շարունակում են մեզ առաջնորդել այսօր էլ․ Արկադի Փայտյան

Վաղարշապատ համայնքում «ժառանգություն» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 — ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ
Այսօր՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ արձանագրված է որպես սգի և խոր ցավի օր։ Այդ օրը դաժան ոճրագործության հետևանքով մենք կորցրեցինք մեր պետականության հիմքերը խորհրդանշող մեծանուն գործիչների՝
Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանին և
Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին,
ինչպես նաև այլ պետական ու քաղաքական գործիչների, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Հայաստանի կայացմանը և զարգացմանը։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը հարձակում էր ոչ միայն անձանց, այլև Հայաստանի պետականության, ժողովրդի կամքի և անկախության գաղափարի վրա։ Սակայն մեր ժողովուրդը չընկրկեց։ Սպարապետի և Կարեն Դեմիրճյանի թողած ժառանգությունը՝ հայրենասիրությունը, հավատը պետության ու ժողովրդի ուժին, շարունակում են մեզ առաջնորդել այսօր էլ։
Այս օրը մենք խոնարհվում ենք նրանց պայծառ հիշատակի առաջ՝
վերահաստատելով մեր վճռականությունը պահպանել և կառուցել այն Հայաստանը, որի համար նրանք ապրեցին ու նահատակվեցին։

Փա՛ռք և հավերժ հիշատակ
Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին
և Հոկտեմբերի 27-ի մյուս նահատակներին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։