Search
Close this search box.

«Սպանnւթյան uպառնալիքը ՀՀ դեսպանի նկատմամբ, uպառնալիք է պետության նկատմամբ»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական միությունում Ադրբեջանի դեսպանի սպանության սպառնալիքը նույն ԵՄ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի նկատմամբ, սպառնալիք է պետության նկատմամբ:
Նման վարքագիծը վկայում է Ադրբեջանի ագրեսոր ռեժիմի պարագլխի նման բնույթի հրահանգի մասին: Խաղաղություն կամ խաղաղ կարգավորում ակնկալել ագրեսոր ու հանցագործ ռեժիմից, առնվազն միամտություն է»:

Հիշեցնենք՝ Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։