Search
Close this search box.

Սովորական, թե՞ Մուխեյիլի արձակուրդ. Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոյեմբերյանում մի եզրույթ կա՝ Մուխեյիլի արձակուրդ, դա այն է, երբ պաշտոնյան արձակուրդ է գնում, ու այլևս պաշտոնին չի վերադառնում։ Տավուշի մարզպետը սովորակա՞ն, թե՞ Մուխեյիլի արձակուրդ է գնալու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2 շաբաթով՝ հունվարի 27-ից փետրվարի 10-ը ներառյալ արձակուրդ է մեկնելու։ Արդեն անոնս է արվել, որ առաջակայում Տավուշում նոր սահմանազատում է արվելու,այսինքն՝ նոր տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին; Հայկ Ղալումյանը, ով ակտիվ մասնակցություն ունեցավ Կիրանցի հողերը հանձնելու, գյուղացիների հետ «բազարներ անելու» գործում, գիտի, որ նոր տարածքների հանձնման դեպքում ինչքան դժվար է լինելու իր համար։ Հայկ Ղալումյանը ձմռան կեսին արձակուրդ է վերցնում, որ հանգստանա՞ ծովափին։