ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վերջին շրջանում ֆեյսբուքյան իր էջում տեղադրում է ընդդիմադիր լրագրողների նկարներ կամ արտահայտած մտքեր՝ դրանք որակելով հայկական լրագրության ողբերգական անկումը։ Ռուբեն Ռուբինյանը սակայն չի անդրադառնում իր քաղաքական վերադաս Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցին, որը մոտավորապես ասում է ՝կառավարությունը ես եմ։ Դրա լավագույն օրինակներից մեկը, որ արտահայտվեց, այն էր, որ դեռ դատարանը որոշում չէր կայացրել Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին, Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը ազդարարեց, որ կալանքը երկարաձգվում է։ Դատավորի դեր ստանձնած լրատվամիջոցի պահվածքը Ազգային ժողովի փոխնախագահը չի ուզում տեսնել, նրա թիրախում բացառապես ընդդիմադիր լրատվամիջոցներն ու լրագրողներն են։ Բայց դե, Ռուբեն Ռուբինյանի հետևորդները լուրջ չեն վերաբերվում նման գրառումներին, դա երևում է ստորև գրառման տակ հետևորդների կարմիր յանտարի բացած շուկան․
«ՔՊ-ականներն ու նրանց կողմնակիցները հեքիաթներ, հավանաբար, չեն կարդացել, երբ փոքր էին»,- գրում է մինչև վերջերս «Ազատության» լրագրող, այժմ քոչարյանամերձ NEWS.am տեղափոխված Ազա Բաբայանը և շարունակում է հիմնավորել, որ մեր ժողովուրդն «ինքն իրեն հիմարի տեղ է դրել»:
Հա, ժողովուրդ ջան, մենք բոլորս անգրագետ ենք: Ամբողջ ժողովուրդն անգրագետ է, միայն դուք ու ձեր Քոչարյանը, Սարգսյանն ու ռուսաստանցի գործարարն եք գրագետ:






