Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանություններին, գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․ «Հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետեւ մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով եւ միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար:

Դոցենտ Սոս Գյուլումյանը հակադարձել է Փաշինյանին՝ ասելով որ Խորհրդային Հայաստանի, ուստի նաև ՀՀ իրավական տարածքը 35.000 ք.կմ, ենթարկվել է ապօրինի թալանի․

Հետևենք մոտ 5 հազար քառակուսի կիլոմետր տարածքի զավթմանը։

Նախ վերհիշենք, որ Խորհրդային Հայաստանի տարածքը «անվիճելի կերպով» պետք է կազմեր 34.288 քառ. վերստ կամ ավելի քան 43.000 ք.կմ, համաձայն 1920 թ. դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի։ Այս փաստն ստորագրվել է Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցչության և Հայաստանի առաջին հանրապետության կառավարության միջև։

Մյուս կողմից, ըստ խորհրդային Ռուսաստանի Կենտրոնական վիճակագրական վարչության (ԿՎՎ, ЦСУ, ՌԿՎՎ) կողմից 1921 թվ-ին Մոսկվայում հաստատված վիճակագրական «Статис­тический ежегодник 1918–1920», տարեգրքի, Խորհրդային Հայաստանի տարածքը 1921-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմում էր 34.288 քառ.վերստ կամ 39.019 ք.կմ (հրապարակվել է նաև Պոլյակովի գրքում Ю.А. Поляков, Советская страна после окончания гражданской войны: территория и население, Москва, 1986, էջ 68):

Ընդ որում, ՌԿՎՎ-ի կողմից հաստատված հերթական «Статис­тический ежегодник 1921» տարեգրքում Հայաստանի տարարածքը 39.019 ք.կմ մակերեսով, փոփոխության չենթարկվելով, վերահաստատվել է նաև 1922-ի հունվարի 1-ի դրությամբ։ Այսինքն, նախորդի համեմատ 4 ամսվա կտրվածքի դրությամբ։ Կուզեն ասել, որ մոռացեք 43 հազարի մասին։

Անշուշտ, մեր տարածքի մակերեսի այս նվազումը, 1921 թվ-ի մարտի 16-ին կնքված, Մոսկվայի քեմալաբոլշևիկյան անօրինական պայմանագրի հետևանք է, համաձայն որի Նախիջևանի երկրամասը պետք է հանձվեր Ադրբեջանին։

Այնուհետև, ըստ միութենական ԿՎՎ-ի կողմից հաստատված «Статис­тический ежегодник 1922-1923» տարեգրքի, Հայաստանի տարածքը 1923-ի մայիսի 15-ի դրությամբ կազմում էր 34.537 ք.կմ նվազելով 4482 ք.կմ։ Այս նվազումը հուշում է, որ բացի Նախիջևանի երկրամասից Արցախն էլ հանձնվեց Ադրբեջանին։

Այս և ստորև բերված տվյալները վերցրել եմ ռուսական կայքերում առկա ԿՎՎ-ի բնօրինակներից, մասնավորապես այստեղից
https://istmat.org/node/31764
առաջին հրապարակումներից։

Այնուհետև Մոսկվայում 1924թ. հրատարակված «Խորհրդային Միության վերաբերյալ վիճակագրական տեղեկությունների ժողովածու»-ում ասվում է, որ 1923թ. մայիսի 15-ի դրությամբ Հայատանի տարածքը կազմում է 30.349 քառ. վերստ, այսինքն 34.539 ք.կմ (տես
https://viewer.rusneb.ru/ru/000219_000011_RU_%D0%93%D0%9F%D0%9D%D0%A2%D0%91_%D0%A0%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B8_IBIS_0000648745?page=1&rotate=0&theme=white,
Сборник статистических сведений по Союзу С.С.Р. 1918-1923. М., 1924, էջ 4)։ Այս գրքում ամփոփված է Ռուսաստանի և միութենական ԿՎՎ-ի 5-ամյա 1918-1923 թթ, աշխատանքը։

Իսկ հերթական վիճակագրական տարեգրքում «Статис­тический ежегодник 1924», Հայաստանի տարածքը 1925 թվ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 36.000 ք.կմ։ Այսինքն, մեր տարածքը կազմում էր ոչ այնքան, որքան արձանագրված է տարեգրքում՝ 34.537 ք.կմ կամ ժողովածուում՝ 34.539 ք.կմ (1923թ. մայիսի 15-ի դրությամբ)։

Նկատի ունենանք, որ 1923թ. հուլիսի 6-ին միութենական Կենտգործկոմը հաստատեց առաջին Սահմանադրության նախագիծը և կայացրեց այն ուժի մեջ մտնելու մասին որոշում։ Իսկ 1924թ. հունվարի 31-ին Սահմանադրությունը վավերացվեց միութենական 2-րդ համագումարի կողմից։

Ընդ որում, ինչպես հայտնի է, միութենական բոլոր սահմանադրություններում (1924, 1936,1977) առկա է հոդված այն մասին, որ միութենական հանրապետության տարածքը չի կարող փոխվել առանց նրա համաձայնության։

Հետևաբար, նկատի ունենալով, որ սահմանադրության ընդունումից անմիջապես առաջ Հայաստանի տարածքը տարեգրքում արձանագրված էր 34.537 (ժողովածուում 34.539) ք.կմ, իսկ ընդունումից հետո՝ 36.000 ք.կմ, վստահաբար կարող ենք պնդել, որ խորհրդային Հայաստանի դե-յուրե տարածքը ԽՍՀՄ կազմում ի սկզբանե եղել է շուրջ 35.000 ք.կմ։

Ընդ որում, սահմանադրական պահանջը առ այն, որ հանրապետության տարածքը չի կարող փոխվել առանց նրա համաձայնության, բավարարելու նպատակով ԽՍՀՄ-ուն գործում էր այդպիսի համաձայնության գալու հատուկ ընթացակարգ, սկսած առնվազն 1925 թվ-ի հոկտեմբերի 16-ից։ Այդ մասին է վկայում համացանցում առկա բազմաթիվ օրինակները (տես, մասնավորապես, ստորև բերված հղումը