«ՍՄՍ-ներով պաշտոնից ազատվելու հրահանգը քաղաքական կոռուպցիայի դրսևորո՞ւմ է, թե՞ ոչ». Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ-ում դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց. «Հայտնի է, որ վարչապետը ՍՄՍ հաղորդագրությամբ պաշտոնից ազատեց ԲԴԽ նախագահին, պատգամավորներին դիմեց, ՆԳՆ, ՔԿ…այս ամենը քաղաքական կոռուպցիայի դրսևորո՞ւմ է, թե՞ ոչ, եթե այո, վարույթ հարուցվե՞լ է»: Արթուր Նահապետյանն ասաց, թե քաղաքական կոռուպցիա հասկացություն Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկա. «Կան կոռուպցիոն հանցանքներ, որոնք նախատեսված են ՔՕ-ում, ձեր նշած տերմինը ՔՕ-ում որևէ տեղ չենք հանդիպում… Ձեր նկարագրած արարքների մասով կոռուպցիոն որևէ հոդվածի հատկանիշ չտեսա»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։