Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։
Ջեյ Դի Վենսը այս առնչությամբ նշեց՝ երբ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը հունի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների ապագա ծրագրերի համար։
«Ներդրումները կլինեն սկզբանական շրջանում՝ 5 միլիարդի, 2-րդ փուլում՝ ևս 4 միլիարդի։ Սա էներգետիկ անվտանգության և կայունության տեսանկյունից փոխշահավետ իրավիճակ է և՛ Հայաստանի համար, և՛ իմ երկրի համար։ Նաև ստեղծվելու են շատ աշխատատեղեր և՛ ԱՄՆ-ում, և՛ Հայաստանում։ Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան, մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ, որ կոնկրետ տեխնոլոգիաներ արտահանի այլ երկիր»,-ասաց Վենսը։




