Search
Close this search box.

Սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ. Հայկ Մարության

Սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ: Այս մասին հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Սիրելի երեւանցիներ, սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։

Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։

Խնդրում եմ, եղեք ակտիվ եւ աջակցեք մեր նախաձեռնությանը»,- գրել է Մարությանը եւ տեսանյութ հրապարակել։