Սկի չթողեցին, որ բանակը խաղաղության երաշխավոր լինի, TRIPP-ը ի՞նչ խաղաղության երաշխավոր կարող է լինել. Սերժ Սարգսյան

Ես մինչև վերջ չգիտեմ, թե ԹՐԻՓՓ–ը ինչ է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 3–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես ոչ մի բան չեմ հասկացել, հասկացել եմ, որ ադրբեջանցիները դա անվանում են միջանցք, թուրքերը անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասը անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք կամ երաշխավոր, կամ խաչմերուկ, կամ այլ հնարած բաներ։ Բայց, ինչպես հայտնի է, իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո, երկու ամիս հետո կփոխվեն, բոլորովին հակառակը կլինի։ Իրենց ասածով չենք կարող շարժվել»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք ԹՐԻՓՓ նախագծում ռիսկեր տեսնում է, Երրորդ նախագահը պատասխանեց. «Երբ փաստաթուղթը տեսնենք, այդ ժամանակ կասեմ՝ ռիսկեր տեսնում եմ, թե ոչ։

Սկի չթողեցին, որ հայկական բանակը խաղաղության երաշխավոր լինի, էդ փաստաթուղթը ի՞նչ խաղաղության երաշխավոր կարող է լինել։

Տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող են լինել միայն ու միայն այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու մեծ ունակություն ունեն»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։