Սկանդալ՝ Օհանավանում․ Տեր Արամը ոստիկանություն է կանչել քահանաների դեմ․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Օհանավան գյուղի Հովհաննավանք վանական համալիրում լարված իրավիճակ է։ Վեհարանը կաթողիկոսից «ազատագրելու» գործընթացին միացած Տեր Արամ քահանա Ասատրյանը երեկ ոստիկանություն է կանչել եւ համայնքի բնակիչներին հավաքել է եկեղեցու տարածքում։
Այս մեթոդով Տեր Արամը փորձել է խոչընդոտել Հովհաննավանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Մանուկ Զեյնալյանի ծառայությանը։
«Իշխանություն» լրատվականին պատմում են, որ Տեր Արամը սպառնացել է Տեր Մանուկին՝ «կա՛մ ինքնակամ կհեռանաս, կա՛մ ուժի գործադրմամբ քեզ կհեռացնենք»։
Տեսնելով, որ իրավիճակը կարող է սրվել, Տեր Մանուկը հեռացել է եկեղեցուց, եւ այլեւս չի վերադարձել ծառայության վայր։
Տեր Մանուկն «Իշխանության» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ Տեր Արամը խնդիրներ է ստեղծում, ոստիկանություն է կանչել, որպեսզի իրեն ուժով հեռացնեն եկեղեցուց։
«Հավանաբար, հենց այդ մտադրությամբ էլ կանչել էին ուժայիններին։ Ես ոստիկանների հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, հեռու էին կանգնած բոլորը, միայն խոսել եմ ժողովրդի հետ, շատ խաղաղ, հանգիստ։ Ես իրենց ասացի՝ անկեղծորեն խղճում եմ ձեզ, որովհետեւ եթե ինքը պիտի լինի ձեր հոգու փրկության միջնորդը, ապա խղճում եմ ձեզ, շատ սխալ ուղու վրա եք»,-պատմեց նա։
Տեր Մանուկի խոսքով՝ Տեր Արամը հոգեկան անկայուն վիճակում է։ «Նա ունի «տերեր», որոնցից հրահանգավորվում է։ Ես նույնիսկ զարմացա, որ այդքան ոստիկանների էին կանչել։ Ես ժողովրդին խոստացա, որ չեմ գնալու։ Եթե պիտի իմ կողմից այնտեղ գնալը խժդժություն հրահրի, ես չեմ գնա»,-հավելեց տեր Մանուկը։
Նշենք, որ գյուղում լարված մթնոլորտը պահպանվում է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։