ՔՊ-ն արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ Արփի Դավոյան, Սիսակ Գաբրիելյան, Արուսյակ Ջուլհակյան։
Մեր տեղեկություններով՝ Սիսակ Գաբրիելյանն ինքնառաջադրվել է, իսկ նրա թեկնածությանը կողմ են Ալեն Սիմոնյանը, Խաչատուր Սուքիասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չի առաջադրվել և ցանկություն էլ չունի.«Ես անձամբ չեմ առաջադրվել, չեմ էլ ուզել, որ ինչ-որ մեկն ինձ առաջադրի։ Բայց ֆորմալ առումով, թե ովքեր են թեկնածուներ, պետք է ճշտեք վարչությունից։ Ես տեղեկություններ չունեմ, վարչության անդամ չեմ»։