Search
Close this search box.

Սիրnւհի ունենալը hանցագnրծությո՞ւն է, իհարկե, չեմ ուզի՝ էդ ինֆորմացիան հրապարակեն, բայց թող հրապարակեն, էնքան հրապարակեն, մինչև հոգնեն. Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր դեմ սադրանք է եղել, դիտավորյալ տարբեր հատուկ ծառայություններից գրել են, հետո այդ ամենը հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքին։

«Ես վստահաբար գիտեմ՝ 6-7 տարի տարբեր հատուկ ծառայություններ ինձ ֆեյսբուքի միջոցով, անձնական նամակագրությունների միջոցով՝ ընկերանալ բան, աղջիկ, կամ տղա ինձ նամակ են գրում, դուք հայրենիքը ծախեցիք, սենց, նենց․․․ Ես պատասխանում եմ հանգիստ ձևով, ով ուրիշ բան է թույլ տալիս՝ ես ավելի ուրիշ բան եմ թույլ տալիս։ Ես կուզեի՞ այդ եղած-չեղածը հրապարկվեր՝ իհարկե, չէի ուզի»,-ասաց նա՝ անդրադառնալով իր հեռախոսն առգարվելու, ապա որոշ ինֆորմացիաներ վարչապետին ներկայացնելու հարցին։

Նա նշեց, որ երբ համալիրում այրվեց Ադրբեջանի դրոշը, ինքը գրառում արեց, որից հետո 2-3 օր հարձակումների տակ է եղել և  այն ժամանակ է ասել, որ հայհոյախառն բաներ են գրել։

«Ես երեխա վախտվանից երբեք պրոբլեմին չեմ շրջվել մեջքով, ես նայել եմ պրոբլեմի աչքերին ու լուծել եմ այդ պորբլեմները։ Հետևաբար, մեկը չի կարա ինձ ասի՝ քո սենցնունենցը հայրենիք ես ծախել, ես ասեմ՝ ձեր մակարդակին չեմ իջնի, մեկը ասի, տասը հատ կստանա, հետևաբար, չեմ բացառում այդ խոսակցությունները»,-ասաց նա։

Աղազարյանը նշեց, որ իրավաբանությունցի լավ չի հասկանում, բայց իր փաստաբանը կարծում է՝ հակակոռուպցիոն քննիչ հանձնաժողովին այդ կապակցությամբ փաստաթուղթ պետք է ներկայացվի, թե ինչ իրավունքով են հրապարակել իր անձնականին վերաբերող խոսակցությունները։

Հարցին՝ երբ ՔՊ-ից հայտնում են, թե բարոյական հանրային նորմեր է խախտել, տպավորություն է, որ ինչ-որ սիրուհի ունենալու կամ նման հարց է՝ Աղազարյանը պատասխանեց.«Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, բա էլ ի՞նչ կա, հիմա ես կուզե՞մ էդ ինֆորմացիան հրապարակեն՝ իհարկե, չեմ ուզի»,-ասաց նա։

Դիտարկմանը՝ եթե այս խոսակցությունների սքրինշոթերը հրապարկեն՝ պատասխանեց. «Թող հրապարակեն, էնքնա հրապարակեն, մինչև հոգնեն»