Սիրիայում` Թուրքիայի մասնակցությամբ տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացներն էլ մի նոր առիթ են հայ ժողովրդի թրքասեր հատվածի համար ևս մեկ անգամ համոզվելու ու ճանաչելու թուրքի իրական հրեշավոր էությունը։ Պատահական չէ, որ 1918թ. ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը գրել է.
«…եթե մեզ չհաջողվի պայքարել Թուրքիայի ու թուրքական չարիքի դեմ, ուրեմն նշանակում է, որ ապագա աշխարհում ապագա խաղաղության մասին՝ խոսելն անհեթեթություն է»: Դեռ վաղ ժամանակներից թուրքերը վատ համբավ ունեին, իսկ թուրք կոչվելը նախատինք էր համարվում: Ղուրանում էլ թուրքերն անվանվում են «մարդկության թշնամիներ ու գազաններ», «ռասա, որ մարդկությանը թշվառություն բերեց»։ Թուրքերի անմարդկային որակների մասին են փաստում նաեւ տարբեր ազգերի ու ժողովուրդների ասացվածքները: Իսկ ըստ եվրոպական երկրների ավանդազրույցների, թուրքերը պատկերվել են մարդակեր՝ կիսամարդ եւ կիսագայլ կերպարանքով:
Թուրքերի նկատմամբ բացասական վերաբերմունքն էլ Եվրոպայում սկիզբ է առել դեռեւս խաչակրաց արշավանքների ժամանակներից, երբ 1400-ականներին թուրքերը նվաճել էին Բալկանները, հասել Եվրոպայի մատույցներ, պաշարել Վիեննան եւ նրանց հանդեպ մեծ վախ ու հակակրանք կար: Այդ ժամանակ էր, որ Ավստրիացի եպիսկոպոս Հովհան Ֆաբերը (1478-1541 թթ.) թուրքերի մասին հետեւյալ կերպ է արտահայտվել. «Աշխարհում թուրքերի պես անգութ ու վայրենի ցեղ չկա: Նրանք առանց տարիքի եւ սեռի խտրականության սպանում են թե՛ մեծին, թե՛ փոքրին եւ թե՛ անգամ մոր արգանդում գտնվող մանկանը»: Արաբական զորավար Մուհամմադ Իբն Քասիմի կարծիքով էլ. «Ալլահը թուրքին հատուկ ստեղծել է նրա համար, որպեսզի մյուս մուսուլմաններին ցույց տա, որ գոյություն ունի դժոխք»: Թուրքի հետ խաղաղության դարաշրջանի մեկնարկն էլ ընդամենը միֆ է, այս իշխանությունների կողմից մարդկանց մոլորեցնելու նպատակով ներարկվող պոպուլիզմի թմրանյութի հերթական չափաբաժինը, ժողովրդահաճո կարգախոսներով ու պատերազմով վախեցնելով զիջումների գնալու եւ իշխանությունը պահելու միջոց: Թուրքի հետ սիրախաղն էլ նոր ցեղասպանության կանխազգացում է առաջացնում:
Իսկ պարտությամբ, կազմալուծված անվտանգային համակարգով, արժեզրկված պետական ինստիտուտներով, պետության ու ժողովրդի թուլացած իմունիտետով, նվաստացած ու բարոյազրկված ժողովրդով, կորսված ազգային արժանապատվությամբ ու միջազգային հեղինակությամբ թուրքի հետ հնարավոր է բանակցել միայն ստրկացման, գաղութացման, կապիտուլյացիայի ու զիջումների շուրջ:
Խաղաղությունը, ազատությունն ու անկախությունն էլ ձեռք են բերվում, այլ ոչ թե շնորհվում կամ ողորմություն են տրվում, ձեռք են բերվում ժողովուրդների անկոտրում ոգու, զոհողության, կազմակերպվածության, շրջահայացության, իմաստուն դիվանագիտության, հզոր բանակի, կայացած պետական ինստիտուտների, կրթական ու գիտական համակարգի եւ զարգացած տնտեսության միջոցով: Չկան ազգեր, ժողովուրդներ, որ չուզեն խաղաղ ապրել, չէ՞ որ խաղաղությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը: Հնարավոր չէ անընդհատ ապրել պատերազմի ու չլուծված հակամարտության պայմաններում, ատելությունն ու թշնամանքն էլ ըստ էության թույլի, վախկոտի ու խեղճի հատկություն են: Սակայն Աստծո կամքով ու ճակատագրի հեգնանքով, ցավոք, պարտադրված ենք ապրել թուրքի ու ադրբեջանցու հարեւանությամբ եւ ուզենք, թե չուզենք՝ համատեղ գոյակցությունն այլընտրանք չունի: Խաղաղությունը, սակայն, պետք է լինի արժանապատիվ, խարսխված լինի արդար ու փոխշահավետ պայմանագրի վրա: Սակայն ինչպես պայմանավորվել խաղաղության մասին այն հարեւանների հետ, ում խաղաղ գոյակցությունը տրված չէ արյամբ ու մայրական կաթով, ում հոգու սնունդը ատելությունն ու չարությունն է, իսկ ազգային ռազմավարական երկարաժամկետ նպատակների մեջ է մտնում հայի տեսակն ու Հայաստանը աշխարհի երեսից վերացնելը, ում հոգեբանության հիմքում ի սկզբանե ընկած էին մոլեռանդությունը, բարբարոսությունը, դաժանությունը, մարդատյացությունը, զավթողականությունը, ազգայնամոլությունը, էգոիզմն ու ռասիզմը, ինչը միջնադարից այս կողմ ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Պատահական չէ, որ Թուրքիան իր գրեթե բոլոր հարեւանների հետ թշնամական կամ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ է: Թուրքիա պետությունն էլ արհեստական է եւ ստեղծված է հարեւաններից բռնազավթված հողերի հաշվին եւ ներկայումս էլ շարունակում է տարածքային հավակնություններ ունենալ հարեւանների նկատմամբ: Ինչպես հավատալ ու գնալ խաղաղության նրանց հետ, ում կողմից պետականորեն իրականացվում է հայատյացության քաղաքականություն, ով խախատեց արցախյան հարցի խաղաղ կարգավորման սկզբունքը, ով ամեն Աստծո օր սպանում է հայի, ոտնձգություն է իրականացնում Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, արհամարհելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը:
Թուրքի «իմաստուն ու հմուտ» դիվանագիտության մասին առասպելներն էլ ընդամենը պատրանք են եւ այդ փիլիսոփայության հիմքում ընկած է ոչ թե շրջահայացությունն ու ճկունությունը, այլ խորամանկելու, բոլորին խաբելու, գցելու, քծնելու, շողոքորթելու ու կաշառելու մշակույթը: Փարիզի Սորբոնի համալսարանի դասախոս Ալբեր Սորելը 20-րդ դարի սկզբին ասել է, որ. «Պատմության մեջ չբացահայտված երկու անհայտ կա. դրանցից մեկը երկրի բեւեռների հայտնաբերումն է, իսկ մյուսը՝ թուրքերը…»: Վերջապես ինչպես հավատալ խաղաղության՝ մի ժողովրդի խոստումներին, ով անհուսալի ու անվստահելի գործընկեր է, պատմության ընթացքում երբեք հավատարիմ չի եղել իր պայմանավորվածությանն ու խոսքին, պատասխանատվություն չի զգում իր արարքների համար, երբեւէ խաղաղ չի գոյակցել եւ անկեղծ չի եղել ոչ մի հարեւանի հետ եւ մինչեւ հիմա չի կատարում իր իսկ ստորագրած Սեւրի ու Մոսկվայի պայմանագրերի պահանջները:
Իսկ թարմ օրինակ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի երկերեսանի եւ անազնիվ պահվածքը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու իր դաշնակից ՆԱՏՕ-ի նկատմամբ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում: Այստեղ կեսկատակ-կեսլուրջ տեղին է մեջբերել Պյոտր Առաջինի՝ Մեծի խոսքերը. «Երեքին մի հավատա՝ թուրքին մի հավատա, կնոջը մի հավատա, չխմողին մի հավատա»: Հունական ասացվածքն էլ ասում է. «Եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու»: Թուրքիան սպառնալիք ու չարիք է ոչ միայն մեր հայերիս, այլ քաղաքակրթության ու մարդկության համար:
Հայկ Ղազարյան