Սիրիան պաշտոնապես ճանաչեց Կոսովոյի անկախությունը

Սիրիան պաշտոնապես ճանաչել է Կոսովոն որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Այս մասին ասվում է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Սիրիան որոշումը կայացրել է ելնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ իր հավատարմությունից և Բալկաններում ու աշխարհում խաղաղության ու կայունության սկզբունքները ամրապնդելու ցանկությունից։

Ավելի վաղ Էր Ռիադում հանդիպում էր տեղի ունեցել Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Կոսովոյի ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։