Սիրիայի անցումային կառավարությունը Ռուսաստանին խնդրել է վերսկսել ռազմական ոստիկանության պարեկային ծառայությունը երկրի հարավային նահանգներում, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նախաձեռնության նպատակն է զսպել Իսրայելին, որը 2024 թվականի դեկտեմբերին գրավել էր Սիրիայի հարավի մի մասը։ Դամասկոսի կարծիքով՝ ռուսական ներկայությունը «կնվազեցնի Իսրայելի գործողությունների ինտենսիվությունը»։
Ռուսական պարեկային ծառայությունների վերադարձը հյուսիս-արևելք արդեն գրանցվել է Ալ-Քամիշլիի շրջանում։