«Հնարապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայում տեղի ունեցածը 53 տարի տևած բռնատիրական ռեժիմի դեմ պայքարի հետևանք է, որին նախկինում սատարում էր ԽՍՀՄ-ը, իսկ հետո ՌԴ-ն։ Մեծ հաշվով՝ միջազգային հանրությունը ողջունում է Սիրիայում կատարվողը, անվանելով հեղափոխություն, կամ՝ Սիրիայի ներքին խնդիր: Սիրիական իրադարձությունները զուգահեռ չունեն Հայաստան-Ադրբեջան միջպետական կոնֆլիկտի հետ և այն նույն հարթության մեջ դնելը ներքաղաքական համատեքստ ունի և ոչ ավելին։ Ինչ վերաբերվում է կրկին շրջանառվող Սյունիքի միջանցքի ուժով բացման վարկածին, ԱՄՆ-ում իշխանության փոխանցման ժամանակահատվածը ամենահարմարն է նման գործողության համար, այդ մասին բազմիցս ասել եմ, բայց էլի քիչ հավանական եմ համարում, քանի որ Բայդենի կառավարությունը հաստատ պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ, իսկ Թրամպն էլ գալիս է խաղաղության կարգախոսներով, որը միջանցքը պահելը անհնարին կդարձնի։ Համոզված եմ, որ Ադրբեջանը չի գնա նման արկածախնդրության, քանի որ գործընթացը խաղաղության հասնելու բանակցային փուլում է, որ ողջունում է ողջ քաղաքակիրթ աշխարհը։
Հ.Գ. Մեր խնդիրը նույնն է` ինքնիշխանության ամրապնդում քաղաքական, ռազմական, տնտեսական անվտանգության խորացում՝ միջազգային օրենքները և ՀՀ ինքնիշխանությունը ճանաչող ու հարգող պետությունների հետ: Եվ՝ թող Աստված օրհնի Հայաստանը»։