Սիլիկոնե դիմակ է կրել. Ով է կազմակերպել ՔԿ-ից 590.000 դոլարի հափշտակությունը. ArmLur

590 հազար դոլարի հափշտակությանը կազմակերպել ու իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունքը տվել է Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը։ Այս մասին հայտնում է ArmLur-ը:

Թերթի տեղեկություններով այս պահին ձերբակալված է 2 անձ, ձերբակալությունները այս պահին շարունակվում են։

«Ավելին, այնպես են պլանավորել ենթադրյալ հանցագործները, որ անգամ իրենց բռնվելուց հետո իրավապահները հափշտակված գումարը չգտնեն, սակայն գումարի զգալի մասը հայտնաբերված է։

Օպերացիան իրականացրած Հակակոռունցիոն կոմիտեի, ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի աշխատակիցները բացահայտել են, որ կոմիտեի շենք մտած անձը սիլիկոնե դիմակ է կրել ու այլ կերպար ստացել»,- գրելե է թերթը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։