Շուտով նրանց համարժեք պատասխան կտրվի․ Զախարովա

Մոսկվան շուտով կպատասխանի Կրակովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը փակելու Վարշավայի ոչ ադեկվատ քայլերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Վարշավան շարունակում է գիտակցաբար փլուզել հարաբերությունները՝ գործելով քաղաքացիների շահերի դեմ։ Այդ ոչ ադեկվատ քայլերին համարժեք պատասխան կտրվի շուտով»,- նշել Է դիվանագետը։

Հիշեցնենք՝ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին որոշում էր կայացրել Կրակովում փակել ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։ Նա այդ քայլը բացատրել է ապացույցների առկայությամբ, թե իբր «ռուսական հատուկ ծառայությունները դիվերսիայի հանցավոր գործողություն են իրականացրել Մարիվիլսկայա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի դեմ»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։