Շուրջ 300 000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն: Այս մասին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ խոսքը «1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է»:
«Նրանք վերադառնալու իրավունք ունեն: Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ «իրենց պատմական հողեր» վերադառնալու գործընթացը»,- նշել է նա: