Շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն:
Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստի-ն տված հարցազրույցում այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նշել է, որ խոսքը «1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է»:
«Նրանք վերադառնալու իրավունք ունեն: Հայաստանի ղեկավարությունից դեռ պատասխան չենք ստացել, թե ինչպես են տեսնում ադրբեջանցիների՝ «իրենց պատմական հողեր» (նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը-Խմբ.) վերադառնալու գործընթացը», – ասել է նա: