«Շրջիկ քահանա» անունը ստացած Մկրտիչ Մուշադյանը պնդում է, թե ստրիպ ակումբ չի գնացել։
«Դա ստրիպ ակումբ չի եղել, Էջմիածնի «Արա» ռեստորանում է եղել՝ 2024թ.–ի դեկտեմբերի 31-ի գիշերը, Նոր տարվա միջոցառում էր, հարազատներով ենք եղել, նաև ծննդյան 35-ամյակ էր, մասնակցել եմ խնջույքի, ի՞նչ կա այդտեղ»,- News.am-ի հետ զրույցում ասել է նա։
Հիշեցնենք՝ նրա մասնակցությամբ տեսանյութ էր տարածվել համացանցում, որը, ըստ ականատեսի, արվել է ստրիպ ակումբում։




