Շրջակա միջավայրի նախարարության զգուշացնում է

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. «Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․
❌ Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում,
❌ Խուսափել կրակի օգտագործումից անտառներում,
❌ Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող են արևի ճառագայթներից բռնկում առաջացնել,
❌ Տեղեկացնել համապատասխան ծառայություններին (911), եթե նկատում եք ծխացող կամ այրվող հատվածներ»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։