«Հարավային Կովկասում իրադրությունը շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ առկա են», — այսօր Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների ղեկավարների հավաքին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով, տարածաշրջանում իրադրության բարելավմանը խանգարող գործոններ ևս առկա են՝ նախևառաջ Արևմուտքի միջամտությունը։
«Արտաքին խաղացողները խանգարում են [իրադրության բարելավմանը]։ Խոսքը նախևառաջ արևմտյան պետությունների մասին է, որոնք ոչ այնքան պատշաճ նպատակներ են հետապնդում», — հայտարարել է Շոյգուն՝ կրկին ընդգծելով, որ «տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ»։
ԱՊՀ ԱԽ քարտուղարների մոսկովյան նիստին մասնակցում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը: