«Շոգեքարշի առջևից է վազում». Բաքվում սկսել են հեգնել Փաշինյանին

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»։ 

Թեև Ադրբեջանը պաշտոնապես չի արձագանքել նրա այս հայտարարությանը, այդ երկրի մասմեդիան, ինչպես և սպասվում էր, արդեն իսկ սկել է ծաղրել Փաշինյանին:

Անդրադառնալով նրա այսօրվա գրառմանը, ադրբեջանական Մինվալ-ն, օրինակ գրում է՝ «Փաշինյանը շոգեքարշի առջևից է վազում»:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «պատրաստ է ստորագրել» խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։ Սակայն նա չի արել անհրաժեշտ իրական քայլերը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությունները, ինչը պահանջում է Բաքուն»,-ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը հիշեցնում է, որ Ադրբեջանը բազմիցս ընդգծել է, որ փաստաթղթի ստորագրումը պետք է ուղեկցվի Հայաստանի կողմից կոնկրետ պարտավորություններով. «Խոսքը, մասնավորապես, օրենսդրական հակասությունները վերացնելու մասին է»։

Ի դեպ, այսօր կայացած հեռախոսազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարը Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջը հայտնել է, որ «պայմանագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը, իսկ մյուս պահանջը՝ ԵԱՀԿ ՄԽ պաշտոնական լուծարումն է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d153aec5e952fcf70cbbe013e5259244

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»