Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հռչակագրին։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ը հրավիրեց Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին՝ հասնելու խաղաղության համաձայնության, որը կդադարեցնի տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ Այս պատմական համաձայնությունը կուժեղացնի տարածաշրջանը և նոր հնարավորություններ կբացի ամերիկյան առևտրի և ներդրումների համար։ Շնորհավորում ենք երկու երկրներին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ», — գրել է պետքարտուղար Ռուբիոն X- իր էջում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։