2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 7.4 մլրդ դրամով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։
Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»։