Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին ընտրությունների երկու փուլերն ավարտված եւ ամփոփված են։ Սահմանված ժամկետում քվեարկության արդյունքների բողոքարկման դիմումներ չեն ստացվել։
Շնորհակալություն եմ հայտնում Հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, փակ–գաղտնի քվեարկության երկու փուլերը բարձր մակարդակով եւ ըստ էության անթերի կազմակերպելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորելու եւ ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ Վարչությանը՝ կուսակցության քաղաքական ավանդույթներին հավատարիմ մնալու եւ Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական ստանդարտ սահմանելու համար։
Սիրում եմ բոլորիդ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։