Շնորհակալ եմ Վրաստանի վարչապետին՝ խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար. Փաշինյան

Մեզանում ուժեցանում է ընկալումը, որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ և զարգացում ունենալն է և շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք քննարկեցինք և տնտեսական և երկկողմ տարածաշրջանային միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր նաև տեսնելու համար թե որտեղ է, որ մենք ունենք համագործակցելու ավելի մեծ պոտենցիալ։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոբախիձեին, այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին, իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաև Վրաստանին, Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար։ Այդ աջակցությունը շարունակվում է, մենք տեսնում ենք, և դուք գիտեք, որ այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ։ Սա շատ բարձր գնահատանքի է արժանի և արժանանում մեր կողմից։

Իհարկե Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա»,– նշեց Փաշինյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։