Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ

Հունվարի 25-ի ցերեկը, 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 26-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։