Շիրակի թեմը ժամանակավոր առաջնորդ կունենա. Գարեգին Երկրորդը նշանակում է արել

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանին Շիրակի թեմի ժամանակավոր առաջնորդ է նշանակել։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղակատվական համակարգը։

«Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը համատեղության կարգով առժամապես նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը հունիսի 28-ին կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։