«Շիրակի մարզում 772 ոչխար են գողացել, ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկում»․ Գոռ Գևորգյան

Փաստաբան Գոռ Գևորգյանը «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ահազանգում է՝ Շիրակի քրեական ոստիկանության անգործության հետևանքով վենդետա է հասունանում․ «Հուլիսի 16-ին 60 մլն դրամի 772 ոչխար են գողացել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ամառանոցային տարածքից և կոնկրետ անուններ են տրվել ոստիկանությանը, սակայն որևէ քայլ չի իրականացվում»,- հայտնել է փաստաբանը։ Նրա խոսքով գողերը ազգությամբ եզդիներ են, նրանք իրենց ազգակցից են գողություն կատարել։ Եվ քանի որ իրար ճանաչում են, ոստիկանության անգործության հետևանքով հնարավոր է վենդետա տեղի ունենա։ Փաստաբանը նաև անուններ ու մանրամասներ է հայտնում։
Մանրամասները՝ տեսանյութում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։