Գյումրիից կլինիկական հոգեբան Գայանե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան
Արձակուրդ գնալուց առաջ բարի եղեք ձեզ հետ մոտ երկու ամիս առաջ ընդունելության գրանցված քաղաքացիներին ընդունել և լսել։
Ըստ մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնի աշխատակիցների դուք ձեր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում ընդամենը մեկ անգամ եք ընդունելություն կազմակերպել։
Ի պաշտոնե պետք է ընդունեք ու լսեք քաղաքացիների կողմից բարձրաձայնվող խնդիրները,հատկապես մարզի խոշոր հիմնարկներից մեկի վերաբերյալ։
Գիտեմ,շաատ զբաղված էք,ձեր կուսակցության կողմից շաատ հանձնարարություններ ունեք կատարելու,բայց նաև զբաղվեք մարզպետի գործառույթների մեջ մտնող քաղաքացիների ընդունելությամբ:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը արձակուրդ է գնում արձակուրդ, որպեսզի օգնի Գյումրու ընտրություններում աջակցի իր թիմին՝ ՔՊ-ին։