Search
Close this search box.

Շղթայական ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Երևանի բնակիչ Արսեն Ալեքսանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Գալշոյան փողոցի թիվ 36 հասցեի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Hyundai Sonata», «Honda», «Nissan Tiida», «Nissan Tiida», «Nissan Altima», «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։