Շենգավիթը նոր թաղապետ ունի

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին ներկայացրեցի նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։
Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ կարևորեցի վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման և բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։
Շնորհակալություն հայտնեցի նաև նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ և հաջողված աշխատանքի համար»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։