Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` քրեական վարույթը վերաբերում է խոշոր չափերով կաշառք տալուն և ստանալուն: Ձերբակալված աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանցից մեկի նկատմամբ օրերս որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ինչ վերաբերում է ձերբակալված մյուս աշխատակցին, ՀԿԿ-ից հայտնել են, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։