Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու է իր աշխատանքային գործունեությունը:

«Սիրելի՛ շենգավիթցիներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ իմ աշխատանքային գործունեությունը:

Մենք միասին անցել ենք բազմաթիվ դժվարությունների միջով, բայց նաև ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ, ի նպաստ մեր համայնքի զարգացմանը։ Ձեր աջակցությունն ու հավատը դարձան այն ուժը, որով հնարավոր եղավ իրականացնել բազմաթիվ ծրագրեր, կյանքի կոչել նոր գաղափարներ։

Յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ջանքերն ու նվիրվածությունը շարունակելու են լինել հետագա հաջողությունների գրավականը։

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ վստահության և աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր վարչական շրջանը շարունակելու է առաջընթացի ճանապարհը՝ առաջնորդվելով միասնական նպատակներով ու արժեքներով։

Թող ձեր ընտանիքներում միշտ լինի սեր, խաղաղություն և բարօրություն»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։