«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ ամռան տապին մայրաքաղաքի շատրվաններում ջրի փոխարեն աղբ է…Սա պարզապես անփութություն չէ։ Սա քաղաքային իշխանության կողմից մատնանշում է հոգատարության բացակայություն։ Երևանը երբեմնի շատրվանների, ջրացայտերով օդը ջերմությունից փրկող կանաչ ստվերների քաղաք էր։
Այսօր՝ շատրվաններում՝ ջրի փոխարեն պլաստիկ շշեր ու ցեխ, աղբ է, փողոցներում՝ փոշի ու շոգից հալվող ասֆալտ, իսկ «բարեփոխումների» անվան տակ՝ միլյոնավոր դրամների «գեղեցիկ» նախագծեր, որ խեղդվում են փնթի իրականության մեջ։ Բայց ինչո՞ւ չենք կարող փոքրիկ ջրաշիթով շատրվան ունենալ՝ գոնե համայնքի երեխաների, անցորդների ու թոշակառուների համար, երբ շոգը սպանում է։ Քաղաքը գեղեցկացնում են ոչ թե ցուցադրական ս